-
21.05.2019|
23:10
Եվրոպա լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը մայիսի 29-ին կայանալու է Բաքվում: Նախկինում մի քանի անգամ արդեն ադրբեջանական թիմերի հետ արտագնա խաղերը բաց թողած Հենրիխ Մխիթարյանը ստիպված է բաց թողնել նաև եզրափակիչը:
-
18.05.2019|
02:09
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչին, որը կայանալու է մայիսի 29-ին` Բաքվում՝ գրել է The Times-ը։
-
16.05.2019|
23:13
Լոնդոնի «Արսենալ»-ը դժգոհ է, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացվում է Բաքվում: ««Արսենալ»-ում բոլորն ուրախ են Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալու համար և անհամբերությամբ են սպասում «Չելսի»-ի դեմ խաղին:
-
14.05.2019|
01:57
Ավարտվեց Անգլիայի 2018/2019 թթ. մրցաշրջանի առաջնությունը: Չեմպիոնական պայքարում այն հանգուցալուծվեց հօգուտ «Մանչեստր Սիթիի», որն արտագնայում 4:1 հաշվով առավելության հասավ «Բրայտոնի» նկատմամբ, ինչն անիմաստ դարձրեց «Վուլվերհեմպտոնի» նկատմամբ «Լիվերպուլի» հաղթանակը (2:0), քանզի լիվերպուլցիներից մեկ միավորի առավելությամբ Խոսեպ Գվարդիոլայի թիմի պոկվածությունը ճակատագրական եղավ ոսկե մեդալների համար պայքարում: Միջանկյալ նկատենք, իսկ սա բնավ էլ կատակ բան չէ. չեմպիոնության հասնելու համար «Մանչեստր Սիթիից» պահանջվեց անընդմեջ 14 հաղթական ելքով դիմակայություն, որն աներևակայելի ցուցանիշ է:
-
13.05.2019|
13:12
Լոնդոնի «Արսնեալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է Մխիթարյանի՝ Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու մասին: Նա փաստել է, որ իր համար կարևոր է տեսնել Մխիթարյանին եզրափակչում:
-
11.05.2019|
13:25
Անգլիական «Լիվերպուլ» ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն «անպատասխանատու» է անվանել Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը Բաքվում անցկացնելու մասին որոշումը:
-
11.05.2019|
13:18
«Արսենալը» խիստ մտահոգված է, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է դուրս մնալ մայիսի 29-ին Ադրբեջանում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից, և ՈւԵԱՖԱ-ից հավաստիացումներ է պահանջում նրա մուտքի վիզայի և անվտանգության հետ կապված:
-
09.05.2019|
13:40
Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ Այաքս – Տոտենհեմ պատասխան խաղում հոլանդական ակումբը 2-0 հաշվով հաղթում էր առաջին կեսից հետո (3-0՝ ընդհանուր): Աչքի էին ընկել Մատեյս Դե Լիգտն ու Հակիմ Զիեշը:
-
08.05.2019|
11:43
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդ» մարզադաշտում ընդունեց «Բարսելոնային» և 4:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»:
-
07.05.2019|
03:49
Այս տարի ֆուտբոլասերին պարզապես խենթացնող առաջնություն է պարգևում անգլիական ֆուտբոլը, սակայն եվրոպական մնացած թոփ առաջնությունները հետաքրքիր խաղերի պակաս նույնպես չունեն: Այնպես որ, սկզբունքորեն ճաշակի հարց է նախապատվություն տալը: